ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Եվրոպայի հայերը ճանապարհներ են փակել

Եվրոպայի հայերը ճանապարհներ են փակել
16.10.2020 | 12:52

Եվրոպայում բնակվող հայերն այսօր փակել են Բելգիայից Ֆրանսիա տանող մայրուղին։ Նրանք պահանջում են, որ եվրոպական երկրները դատապարտեն Արցախի դեմ ռազմական ագրեսիան։ Գերմանիայում բնակվող հայերն էլ արդեն մի քանի ժամ է փակել են երկրի գլխավոր մայրուղիներից մեկը՝ նույն պահանջով։

Դիտվել է՝ 3386

Մեկնաբանություններ